• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված համերգին

20 ապրիլի, 2022
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված համերգին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ձերդ գերազանցություններ,

Սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր ներկայության համար՝ Նիդերլանդների հայ համայնքի կողքին՝ Հայոց ցեղասպանության նահատակների 107-րդ ոգեկոչմանը։

Այսօր ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Նիդերլանդների խորհրդարանի՝ նախկին և գործող անդամներին՝ Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անխոնջ ջանքերի համար։ Ցավոք, չնայած Նիդերլանդների գրեթե ողջ քաղաքական դաշտի ամուր աջակցությանը, որն արտացոլված է նախորդ տարվա սկզբին գրեթե միաձայն ընդունված բանաձևում, նոր կառավարության կոալիցիոն համաձայնագիրը չարդարացրեց համատարած սպասումները։ Հուսով եմ, որ դա կտեսնեմ մոտ ապագայում։

Հրապարակային ելույթներում և մասնավոր զրույցների ընթացքում մենք համբերատար կերպով փորձում ենք զրուցակիցներին ներկայացնել այն փաստը, որ Թուրքիայի քաղաքական, տեխնիկական և ռազմական աջակցությամբ 2020թ. Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները, դաժան սպանությունները, Ադրբեջանում գերության մեջ գտնվող բոլոր հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ուղղակի հետևանքն է տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության չճանաչման և էթնիկ ատելության ու զտումների քաղաքականության, այլատյացության և ցեղասպանական մտադրությունների դրսևորման տրամաբանական ու փաստացի շարունակությունն է։

Պատահական չէ, որ ագրեսիվ պատերազմի 44 օրերի ընթացքում ցեղասպանությունների կանխարգելման երկու առաջատար կառույցները՝ «Genocide Watch»-ը և «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան», զգուշացնում էին Ադրբեջանի գործողությունների ցեղասպան բնույթի և հայերի ցեղասպանության անմիջական սպառնալիքի մասին:

Պատահական չէ, որ ագրեսիայից առաջ պարոն Էրդողանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ավարտին հասցնել այն, ինչ սկսել են իրենց պապերը, իսկ պատերազմից հետո՝ Բաքվում, ադրբեջանցի բռնապետի կողքին կանգնած պարոն Էրդողանը հայտարարեց, որ Էնվեր փաշայի հոգին այժմ օրհնված է։ Նրանց համար, ովքեր չգիտեն՝ Էնվեր փաշան Հայոց ցեղասպանության երեք գլխավոր պատվիրատուներից մեկն էր:

Եվ այստեղ կրկին ականատես եղանք՝ Նիդերլանդների խորհրդարանը՝ իր ողջ փառքով՝ որպես իսկական ժողովրդավարության տաճար՝ բարձրացրեց իր հզոր  ձայնը 100 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում հայերի դեմ կատարված նույն հանցագործությունների կրկնության դեմ: Ինչպես գիտեք, 15 ամիսների ընթացքում Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկու տասնյակ բանաձև՝ կոչ անելով կառավարությանը գործնական քայլեր ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու, Ադրբեջանի բռնապետին, նրա մերձավորներին և սարսափելի պատերազմի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերջինիս դեմ պատժամիջոցներ սահմանելու, բոլոր հայ գերիների և խաղաղ բնակիչների անհապաղ և անվերապահ ազատ արձակման, Արցախի ժողովրդին ուղղակի մարդասիրական օգնության տրամադրման, և քանի դեռ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորացմանը չաջակցելու հարցում։ Ցավոք, այս բանաձևերից և ոչ մեկը չկատարվեց։ Մենք համբերատար սպասում ենք, քանի որ նոր կառավարությունը խոստացել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ներկայացուցիչների պալատի դիրքորոշմանը:

Ներկայացուցիչների պալատի հարգելի անդամներ,

Ձեր ներկայությունն այսօր այստեղ անսասան աջակցության և հույսի դրսևորում է, և ես շնորհակալություն եմ հայտում ձեզ: Ձեր ներկայությունը ցույց է տալիս, որ դուք չեք մոռացել այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, երկու տարի առաջ և դուք «այլևս երբեք»-ի իրական ջահակիրներ եք։

Ձեր ներկայությունն այսօր այստեղ հանձնառություն է, որից դուք չեք հրաժարվում, բոլոր անախորժությունների և աղետների ֆոնին, որոնց ականատեսն ենք, դուք չեք հանձնվում, անկախ այն դժվարություններից, որոնց բախվում է Նիդերլանդների կառավարությունը՝ ձեր միջնորդությունների կատարման համար եվրոպական աջակցություն ստանալու հարցում և վերջապես, որ դուք հոգում եք 3 միլիոն մարդկանց մասին, ովքեր ձգտում են ապրել խաղաղ ժողովրդավարական պայմաններում՝ Կովկասի Հայկական լեռնաշխարհում:

Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել գործին ձեր նվիրվածության համար, դուք հավատում և պայքարում եք ձեր նպատակներին հասնելու համար՝ չնայած բոլոր մարտահրավերներին և դժվարություններին: Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այս երկրին՝ գեղեցիկ Նիդերլանդներին՝ ձեզ հյուրընկալելու, օրինակելի ինտեգրման հնարավորություն ընձեռելու, ձեր մտահոգությունները բարձրաձայնելու և ամենակարևորը՝ լսելու հնարավորություն տալու համար:

Սիրելի ընկերներ,

Երաժշտությունը, որը մենք այսօր լսելու ենք, իմ ազգի գոյատևման հիմնն է, հայկական երաժշտությունը հոլանդացի երաժիշտների կատարմամբ, համարձակ պատասխան նրանց, ովքեր ձգտում էին բնաջնջել հայերին 200, 100 տարի առաջ: Հայերը ողջ են, ոգեկոչում են իրենց նահատակներին, պայքարում հանուն արդարության և անկախ ու ժողովրդավարական երկրում ազատ ապրելու իրավունքի համար:

Շնորհակալություն ձեր ներկայության համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: